Հայկական կողմի հայտարարությունները վկայում են ՀԱՊԿ աշխատանքի բոլոր ձևաչափերից Երևանի հեռանալու մասին՝ լրագրողներին ասել է ՌԴ ԱԳ փոխնախարար Ալեքսանդր Պանկինը՝ պատասխանելով նոյեմբերի 28-ին ՀԱՊԿ գագաթնաժողովին Հայաստանի մասնակցության հնարավորության մասին հարցին՝ տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։               
 

Սրանից էն կողմ անարգանք Վազգենի արածի հանդեպ՝ չկա

Սրանից էն կողմ անարգանք Վազգենի արածի հանդեպ՝ չկա
05.03.2024 | 16:03

Լացելու աստիճան խնդալու է նիկոլի, պապիկյանի, սասունի ու Վազգենի քրոջ մատուցած «հարգանքի տուրքը»։ Հարգանքի տուրք են մատուցում մարդիկ, ովքեր 0-ի են հավասարեցրել Վազգենի արածը, դա արդարացրել են, դրան նպաստել են, դա պարտակել են։

Վազգենն ընդամենը 1 րոպեով որ հելներ, 4-իցդ ոչ մեկին ողջ չէր թողնի, ա՛յ խեղկատակներ։

Այ նիկոլ, սաղ կյանքդ Վազգենի դեմ կլյաուզա գրեցիր, սաղ կյանքդ պախարակեցիր Վազգենի ստեղծած բանակը, հիմա որպես ի՞նչ ես կզել, այ մեյմուն։ Թե՞ կզել ես ու մտքումդ չարախնդում ես՝ «տեսա՞ր ոնց քանդեցի ստեղծածդ էլ, ազատագրածդ էլ»։

սասուն, ի՞նչ ես թողել Վազգենի ստեղծած Երկրապահից, ո՞ւր ես հասցրել էդ կառույցի համբավը։ Դու ու էն արամը նիկոլի հաստ աղիքից դուրս չեք գալիս, նա՝ իր ախպոր արածն ուրանալով, դու՝ քո զոհված ընկերների։ Անթասիբության ու անինքնասիրության մարմնացում եք երկուսդ էլ։ Ուրանում եք մի բան, որն անգամ 7 տարեկան երեխեն կամաչեր ուրանալ։ Բայց դուք մի բան էլ երես ունեք Վազգենի մոտ գալու... նիկոլի հետ։ Սրանից էն կողմ անարգանք Վազգենի արածի հանդեպ՝ չկա։

Վազգենն Արցախն ազատագրողներից էր, ազատագրական պայքարի գաղափարական հիմնասյուներից մեկն էր ու Արցախի համար էլ զոհվեց հայ դավաճանի ձեռքով։ Ու էսօր մի խումբ ողորմելիներ, ովքեր ծախեցին ու ուրացան Վազգենի արածը, դրածը, ստեղծածը, հարգանքի տուրք են մատուցում նույն Վազգենին։

Ցինիկնե՛ր:

Արամ Գևորգյան

Դիտվել է՝ 6267

Մեկնաբանություններ